Թբիլիսիում Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ընթանում է «Ալիլո»-ի մասնակիցների երթը: Ուխտավորների երթը սկսվել է Առաջին Հանրապետության հրապարակից: Երթեր են ընթանում նաև Վրաստանի այլ քաղաքներում։
«Ալիլո»-ի ավանդույթը Վրաստանում սկիզբ է առել դեռևս V-VI դարերից, սակայն վերականգնվել է միայն վերջին տարիներին:
Երթը կշարունակվի մինչև ժամը 16:00-ն, որի ընթացքում տրանսպորտային միջոցները կերթևեկեն այլընտրանքային փողոցներով։
Նշենք, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր` հունվարի 7-ին, նշում է Սուրբ Ծնունդը։