Թբիլիսիում և մարզերում թմրանյութերին առնչվող մեղադրանքներով ձերբակալվել է 14 մարդ

Տարբեր ժամանակներում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիի, Ռաչա-Լեչխումիի, Կախեթիի և Իմերեթիի ոստիկանության բաժինների աշխատակիցները թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 14 անձի: Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշված է, որ թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով ձերբակալված անձանց տների և նրանց նշած վայրերի խուզարկությունների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում՝ «Մեթադոն», «Սուբուտեքս», «Լիրիկա», «Չորացրած մարիխուանա», նաև էլեկտրական կշեռքներ և կպչուն ժապավեններ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ քառորդ, 262-րդ և 265-րդ պրիմա հոդվածներով։

Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ազատազրկմամբ։