Թբիլիսիում հանրահավաք կանցկացվի հաջակցություն Մզիա Ամաղլոբելիի

Անազատության մեջ գտնվող ակտիվիստ և ուսուցիչ Նինո Դաթաշվիլիի խնդրանքով, վաղը՝ օգոստոսի 14-ի ժամը 20:00-ին, Թբիլիսիում կկայանա Մզիա Ամաղլոբելիին աջակցության հանրահավաք։

«Ալիք» շարժման համաձայն, Նինո Դաթաշվիլին իր դատավարության ժամանակ խնդրել է, որ քաղաքացիները շրջան կազմեն Ազատության հրապարակում գտնվող Սուրբ Գևորգի հուշակոթողի շուրջը՝ Մզիայի համար։

Քաղբանտարկյալ Նինո Դաթաշվիլին իր դատավարության ժամանակ խնդրել է մեզ շրջան կազմել Ազատության հրապարակում` հաջակցություն Մզիա Ամաղլոբելիի։

«Մենք կհավաքվենք հինգշաբթի՝ օգոստոսի 14-ին, ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Եկեք Մզիայի համար կազմենք լուռ, շրջանաձև ալիք՝ առանց բարձրախոսների։ Ձեզ հետ բերեք պաստառներ», — ասված է հանրահավաքի հայտարարության մեջ։