Երեկվա օրը համառոտ. մարտի 20

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը մեկնել է Լիբանան և Աֆղանստան։

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել:

Վրաստանում ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննությունների գրանցումը հնարավոր է արդեն այսօրվանից՝ մարտի 20-ից, ժամը 10:00-ից:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ղարիբաշվիլին հանդիպել է կրթության և գիտության (ԿԳ) նախկին նախարար Միխեիլ Չխենկելիի հետ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանի արտահանման կեսից ավելին կատարվում է դեպի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ:

Վրացի գրող Դաթո Տուրաշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերության «17-րդ հարկ» հաղորդաշարի եթերում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել կլինիկա։

Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին «Վիվամեդ» կլինիկայում այցելել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նույն կլինիկայում բուժվող 13 բանտարկյալներին։

Վրաստանի դատախազության փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվել քաղաքացու նկատմամբ, որը կաշառք է առաջարկել ՆԳՆ-ի սպասարկման գործակալության» աշխատակցին՝ օգնելու հանձնել վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ Դանիան ՆԱՏՕ-ի ձևաչափով երկկողմ համագործակցության շրջանակներում Վրաստանի հրշեջ-փրկարարական գործողությունների վարչությանն է փոխանցել անտառային հրդեհների մարման հատուկ տեխնիկա։

Վրաստանի ռեգբիի հավաքականը հաղթեց Պորտուգալիայի հավաքականին և 15-րդ անգամ դարձավ ռեգբիի Եվրոպայի չեմպիոն՝ 38:11 հաշվով։

Ախալքալաքի Կորխի գյուղի մարզասրահում, դպրոցականների մարզական օլիմպիադայի շրջանակներում, կազմակերպվել է վոլեյբոլի մարզային մրցույթ։

Վրացի կինոռեժիսոր, սցենարիստ Սոսո Բլիաձեի երկրորդ լիամետրաժ «Չեմի օթախի» («Իմ սենյակը») ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) մրցանակի է արժանացել: