Թբիլիսիում հին շենքի բեկորներ են հայտնաբերվել

Լուսանկարները՝ RadioTavisupleba-ի

Թբիլիսիում Մելիքիշվիլի փողոցի վերականգնման աշխատանքների ժամանակ հին շենքի բեկորներ են հայտնաբերվել։

Աշխատանքները տեղի են ունենում ֆիլհարմոնիայի դիմաց:

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ իրենք արդեն դիմել են Մշակութային ժառանգության պահպանության գործակալություն՝ ավերակներն ուսումնասիրելու խնդրանքով։