Թբիլիսիում նոր մարզադաշտի կառուցման մրցույթը չեղարկվել է

Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում 70 հազար հանդիսատեսի համար նախատեսված նոր մարզադաշտի կառուցման 876 միլիոն լարի արժողությամբ էլեկտրոնային մրցույթը չեղարկվել է։

Որոշումը կայացրել է էլեկտրոնային մրցույթային հանձնաժողովը։

Նշված է, որ մրցույթային հանձնաժողովի որոշումը կապված է մրցույթային փաստաթղթի որակավորման չափանիշները վերանայելու անհրաժեշտության հետ։