Թերջոլիի մունիցիպալիտետում դեռահաս է մնացել փլատակների տակ։ Նա տեղում մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին։
Ըստ առկա տեղեկությունների` փլուզված շինությունն ավտոտնակ է եղել։
Ներքին գործերի նախարարությունը գործը քննում է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։ Այս հոդվածի համաձայն՝ անփութության հետևանքով մահվան համար պատիժը տնային կալանքն է կամ երկուսից չորս տարի ազատազրկումը։