Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հաղորդել է, որ ձերբակալվել է Ռուսաստանի 46-ամյա քաղաքացի, որի բնակարանում հատուկ ջերմոց կար, որտեղ, ըստ նախարարության, անօրինական կերպով նա աճեցնում էր թմրանյութ պարունակող առանձնապես մեծ քանակությամբ բույսեր։
«Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են առանձնապես մեծ քանակությամբ չորացրած «մարիխուանա» և «կանեփ» բույս։ Առգրավվել են նաև թմրանյութերի մշակման և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր», — ասված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ (թմրամիջոցների անօրինական ձեռքբերում և/կամ պահպանում), 260-ի չորրորդ և 265-րդ առաջին հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։