Թմրանյութերին առնչվող գործով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 1999 թվականին ծնված, նախկինում դատված Ն.Մ.-ին։

Նա ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։

Հանցագործությունը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ։

Որպես ապացույց առգրավվել է Ն.Մ.-ի անօրինական կերպով ձեռք բերած, պահվող և վաճառքի համար փաթեթավորված «չորացրած մարիխուանա» թմրանյութ։

«Նա ձերբակալվել է որպես կասկածյալ», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Նախարարության հաղորդմամբ՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-4 հոդվածի համաձայն։