Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և Վրաստան ապօրինի ներմուծման փաստով ձերբակալվել է նախկինում դատված երկու անձ՝ 1972 թ. ծնված Լ.Ա.-ն և Գ.Ճ.-ն։
Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
«Մեղադրյալները Վրաստան են ժամանել Եվրոպայից՝ Թբիլիսիի օդանավակայանով։ Իրականացված ստուգման ընթացքում ոստիկանությունը Լ.Ա.-ի ձեռքի պայուսակից հայտնաբերել է թմրանյութ, իսկ Գ.Ճ.-ից՝ «Սուբոտեքս» թմրամիջոցի 336 հաբ, որը մեղադրյալը անձամբ է բերել Վրաստան։
Ոստիկանությունը երկուսին էլ ձերբակալել է որպես մեղադրյալներ», — նշված է հայտարարության մեջ։
Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։