Թուրքիայի դեղագործական շուկայից արդեն Վրաստան է ներկրվել 30 անուն դեղամիջոց։
Առաջին փուլում ներկրվում են հիմնականում քրոնիկ հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ և այդ դեղերի գները գրեթե կիսով չափ նվազել են։
Հատկանշական է, որ այս դեղերն արդեն վաճառվում են մի քանի առցանց դեղատներում:
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաջորդ շաբաթ դեղերի ցանկն էլ ավելի կընդլայնվի։ Նշվում է, որ այդ նպատակով նախատեսվում է նաև առողջապահության նախարարի այցը Թուրքիա։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականի հունվարի 17-ին հայտարարել էր, որ բացվել է թուրքական շուկան, որտեղից Վրաստան պետք է ներկրվեն որակյալ, բայց էժան դեղամիջոցներ։ Ղարիբաշվիլին նաև նշել էր, որ այս որոշումը շատ արագ կնվազեցնի դեղերի գինը Վրաստանում։