Թուրքիայից բերված դեղերը չեն բավարարի սպառողների և բժիշկների պահանջները. Նաթիա Խաբեիշվիլի

Թուրքիայում արտադրվող դեղերի ցանկը չի բավարարի վրացի սպառողների և բժշկական ոլորտի պահանջը։ Այս մասին ասել է «Բիեմջի»-ի «PSP» դեղատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Նաթիա Խաբեիշվիլին։ 

Ըստ Խաբեիշվիլիի՝ մինչ դեղերի թուրքական շուկայի բացումը, «PSP»-ն սպառողներին մի շարք դեղամիջոցներ է առաջարկել զեղչված գնով՝ բժշկական 100 ձևի և համապատասխան ուղղորդումների հիման վրա։ Նրա խոսքով, այժմ գլխավորը դեղերի գնի իջեցումն է՝ դրանց բարձր որակի պահպանմամբ։ 

Խաբեիշվիլիի խոսքով՝ իրենց գործունեության հիմնաքարը միշտ եղել են որակյալ դեղերը, և, հետևաբար, միայն որակից հետո է եղել դեղերի ֆինանսական հասանելիության հարցը։  

«Պետք է շեշտել, որ Թուրքիայի արտադրողների և դեղամիջոցների ցանկը չի բավարարի վրաց սպառողների և բժշկական ոլորտի պահանջարկը»,- ​​ասել է Նաթիա Խաբեիշվիլին։ 

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ բացվել է դեղերի թուրքական շուկան, և վրացի սպառողները շուտով մատչելի գնով կգնեն բարձրորակ դեղամիջոցներ։