Դատախազությունը պարտավոր է հետաքննություն սկսել․ Սահակաշվիլիի փաստաբան

«Միայն այն փաստը, որ ռուսական հեռախոսային խուլիգանները (Prankers) ծաղրել են Գիորգի Մղեբրիշվիլիին, հիմք չի հանդիսանում հետաքննություն չսկսելու համար», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան։

Նրա խոսքով, հետաքննություն սկսելու փոխարեն, հասարակության ուշադրությունը հրավիրվում է այլ հարցերի վրա։

«Նրանք փորձում են այս խոսակցությունը ծաղրի վերածել։ Իհարկե, Մղեբրիշվիլիի խոսակցությունը ծիծաղելի է ամբողջությամբ, բայց սրանում նաև զավեշտալի ողբերգությունն այն է, որ խոսակցության մասնակիցը ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին է և միայն այն փաստը, որ ռուսական հեռախոսային խուլիգանները ծաղրել են, չպետք է հիմք դառնա հետաքննություն չսկսելու համար։ Այս գործը վերաբերում է Վրաստանի երրորդ նախագահի ազատ տեղաշարժման իրավունքին և արդարադատությանը», — ասել է Բեքա Բասիլայան՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարդու վերաբերող նման ձայնագրության համար դատախազությունը պարտավոր է հետաքննություն սկսել։

Թողնել պատասխան