Արտասահմանում մահացած քաղաքացիների մարմինները Վրաստան տեղափոխելու գործընթացը կհեշտանա

93056_srcՎրաստանի վարչապետի նախաձեռնությամբ` արտերկրում մահացած` Վրաստանի քաղաքացիների մարմիննրը տեղափոխելու գործընթացը կկարգավորի Արտաքին գործերի նախարարությունը` առանց հարցը կառավարության նիստի օրակարգ մտցնելու:  Նիստի ժամանակ վարչապետն այս հարցը հանձնեց  Արտգործնախարարությանը:  «Սա Գելա Դումբաձեւի նախաձեռնությունն է, և ես սատարում եմ: Երբ արտերկրում մահանում են մեր հայրենակիցները, շատ հաճախ նրանց բարեկամները դիմում են մեզ, իսկ մենք տեղափոխման  հարցն ուսումնասիրում ենք կառավարության նիստում:

Անհրաժեշտություն է մեր քաղաքացիներին Վրաստան  տեղափոխելը: Այս պահից սկսած մենք այս հարցը չենք քննարկելու նիստերին: Ես  շնորհակալ եմ Դումբաձեին`  այս նախաձեռնության համար: Մենք կօգնենք ֆինանսապես և կաջակցենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կդիմեն մեզ մահացածի մարմինը ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցով: Այս ընտանիքներին աջակցելը պատվի խնդիր է»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան