Չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի․ ՌԴ-ի ԱԻՆ

Մոսկվան այն կարծիքին է, որ Վրաստան-ՌԴ ուղիղ չվերթների վերականգնումը ճիշտ որոշում կլինի։

Այս մասին ասել է Ռուսաստանի դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ Մոսկվա-Թբիլիսի-Քիշինև-Մինսկ հեռուստակամրջի ընթացքում։

Ռուս դիվանագետը մեջբերել է դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր՝ ես երևի, այդ թռիչքները հետ բերեի։ Զախարովան ասել է, որ այսպես շատերն են մտածում։ Նա ընդգծել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, երկրների բնակիչների միջև հումանիտար ու բիզնես հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Հիշեցնենք՝ Վրաստան-ՌԴ ուղիղ թռիչքները դադարեցվել են հուլիսի 8-ին։ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նման որոշում էր կայացրել՝ Վրաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնի վրա։ Այդ պահից Վրաստանից Ռուսաստան և հակառակը հնարավոր է միայն երրորդ երկրի միջոցով, ինչը, բնականաբար, ավելի թանկ է։ Ներկայումս երկու երկրի երկխոսություն կա միայն Ժնևյան բանակցությունների շրջանակում՝ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինի պարբերական հանդիպումներ մակարդակով։