ՆԱՏՕ-ն ուժեղացնում է Վրաստանի և Ուկրաինայի աջակցությունը

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայի վարչապետի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ևս մեկ անգամ խոսել է ՆԱՏՕ-ի համար Սև ծովի տարածաշրջանի ռազմավարական նշանակության մասին:

«Սևծովյան տարածաշրջանում երկու սերտ ու շատ արժեքավոր գործընկեր ունենք՝ Ուկրաինան ու Վրաստանը: Միևնույն ժամանակ, Սև ծովում նկատում ենք Ռուսաստանի հզորացումը: Դաշինքը նույնպես ամրապնդել է իր ուժերը այս տարածաշրջանում և օրերս այստեղ են հասել ամերիկյան երեք ռազմանավ: ՆԱՏՕ-ն ուժեղացնում է նաև Վրաստանի և Ուկրաինայի աջակցությունը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերելով ծովային ուժերին: Մենք պետք է վստահ լինենք, որ Սև ծովում միայն Ռուսաստանը չէ իշխող»,- ասել է Ստոլտենբերգը: