Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է վրացի գործընկերոջը՝ անչափահասների նշանադրության գործով

Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում ազգությամբ ադրբեջանցի անչափահասների հավանական նշանադրության հարցը լայն քննարկումների տեղիք է տվել։ Հիշեցնենք, որ անչափահաս երեխաների հնարավոր նշանադրության մասին փետրվարի 8-ին սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում տարածված տեսանյութի հետ կապված հետաքննություն է սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Հարցի հետ կապված Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Վրաստանի գործընկերոջը՝ Նինո Լոմջարիային, կոչ անելով ժամանակին քննել հարցն ու պաշտպանել դեռահասների իրավունքները:

Ադրբեջանցի ակտիվիստ Գունել Մովլուդի նախօրեին տարածած լուսանկարում երևում էին իրար գրկած անչափահասներ, կողքին՝ քաղցրավենիք, վրան՝ ադրբեջաներենով «ձեռքը խնդրելու» հետ կապված արտահայտություններ:

«Սա ոչ մի ավանդույթ էլ չէ, անչափահասների ամուսնությունը հանցագործություն է նաև Ադրբեջանում»,- գրել էր ակտիվիստը:

Անչափահասների հնարավոր նշանադրության գործով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել