Անչափահասների հնարավոր նշանադրության գործով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Անչափահաս երեխաների հնարավոր նշանադրության մասին փետրվարի 8-ին սոցիալական ցանցերի վրաստանյան տիրույթում տարածված տեսանյութի հետ կապված հետաքննություն է սկսել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՆԳՆ-ի Թբիլիսիի ոստիկանության անչափահասների հարցերով գլխավոր դեպարտամենտը տեսանյութի տարածման պես արագ արձագանքել ու հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով, ինչը ենթադրում է անչափահասի ստիպողաբար ամուսնություն:

Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասերից մեկում՝ Փոնիճալայում: Տեսանյութում երևում է 11 և 15 տարեկան անչափահասների նշանադրության արարողությունը: