Վրաստան այցելությունների թիվը կտրուկ աճել է. Հայաստանը 3-րդ տեղում է

Մարտին Վրաստան մուտք գործած օտարերկրյա այցելուների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 236,9%-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։

2022 թվականի մարտին Վրաստան է կատարվել 188 354 միջազգային այց։

Հաշվետվության համաձայն՝ Վրաստան ցամաքային ճանապարհով կատարվել է 106 994 այցելություն, օդային ճանապարհով՝ 78 954, ծովային՝ 1354, երկաթուղային ճանապարհով` 1052 այցելություն։

Մարտին ամենաշատ այցելուներ Վրաստան են եկել Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից.

  • Թուրքիա — 42421 
  • Ռուսաստան — 22 536
  • Հայաստան — 21 990
  • Վրաստան (ոչ ռեզիդենտներ) — 17,145
  • Ադրբեջան՝ 14 554
  • Իսրայել — 12 308