Վրաստանում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերը

Վրաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը։

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավորությամբ, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտում, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Բելգիայի, Ռումինիայի և Մոլդովայի դեսպանությունները, ինչպես նաև երկրի կրթական հաստատություններում նշում են ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի օրերը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը գրեթե ողջ աշխարհում ամեն տարի նշվում է մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեում ստորագրած համաձայնագրի: Վրաստանը որպես Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության դիտորդ անդամ ևս միացել է տոնակատարություններին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ են նախատեսվում Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում, Պատարձեուլիում և այս տարի առաջին անգամ Լանչխութիում: