Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին, սեփական քաղաքացիներին. Զուրաբիշվիլի

«Սաակաշվիլին ռմբակոծել է Ցխինվալին, մեր քաղաքացիներին»,- մարտի 19-ին հյուրընկալվելով «Ռեակցիա» հաղորդմանը, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Գոյություն ունի միջազգային իրավունք և միջազգային իրավունքում մի պետություն հատել է մյուսի սահմանը… սա արել է Ռուսաստանը, ոչ մեկ անգամ: Սաակաշվիլին ռմբակոծեց Ցխինվալին, մեր բնակչությանը, որը մասամբ դատարկված էր, սակայն ես սա համարում եմ սխալ, ոչ թե պատերազմում Վրաստանի պատասխանատվություն: Պատերազմի պատասխատվությունը կրում է ռազմական գործողություններ սկսած երկիրը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը եզրափակելով խոսքը, նշել է, որ «Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսի 7-ին ռմբակոծել է Վրաստանի տարածքը, դա այն հանցանքն է, որը նախագահի և մեր ներքին պարզաբանման հարցն է»:

Նկատենք, որ Զուրաբիշվիլին մինչ նախագահ ընտրվելը ևս մեղադրում էր Սաակաշվիլիին՝ նշելով, որ 2008-ին բանակը ռմբակոծում էր սեփական քաղաքացիներին և սեփական երկրի տարածքը։