6 ամսվա ընթացքում ՆԳՆ-ի 919 աշխատակից է ազատվել

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ներքին գործերի նախարարությունից 919 աշխատակից է ազատվել: Ինչպես նշված է ՆԳՆ-ի կայք էջում հրապարակված հաղորդագրությունում, 2018 թվականի առաջին եռամսյակում գերատեսչությունից ազատվել է 577, իսկ երկրորդում՝ 342 աշխատակից:

ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, 2017 թվականին ազատված աշխատակիցների թիվը կազմում է 1 223 մարդ:

Ինչ վերաբերում է գերատեսչություն ընդունված նոր աշխատակիցներին, 2018-ի առաջին 6 ամիսների ընթացքում ՆԳՆ-ում աշխատանքի է տեղավորվել 363 քաղաքացի:

2018-ի երրորդ եռամսյակի դրությամբ, նախարարությունում ընդհանուր առմամբ 19 224 աշխատակից կա՝ 16 157-ը տղամարդ, 3067 կին: