Լեհաստանը՝ «Մանկական Եվրատեսիլի»-ի հաղթող․ Վրաստանը 8-րդն է

Բելառուսի մայրաքաղաքում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեգիելը Anyone I Want To Be երգով: Այս տարի մրցույթին մասնակցել է 20 երկիր:

Վրաստանը ներկայացնող Թամար Էդիլաշվիլին իր «Շենի խմա» (Քո ձայնը) երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 144 միավոր:

Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Լևոնը, ով իր համանուն «L.E.V.O.N» երգով ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում 125 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։