54  մահ՝ մեկ օրում. կորոնավիրուսի սեպտեմբերի 10-ի տվյալները

Սեպտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  2 262  դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 575 210-ն են: 

Նախօրեին կատարվել է 34 225 թեստ, որից 19 047-ը՝ հակամարմինների, 15 178-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս  2 795  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  534 559 մարդ:

Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 8 089:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.79%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8.48%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։