Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանում դեռ պահպանվում են օդի բարձր ջերմաստիճանը և առանց տեղումների եղանակը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև սեպտեմբերի 3-ը ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի:

Սեպտեմբերի 4-ից Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, ջերմաստիճանը կնվազի մինչև 30 աստիճան։ Սեպտեմբերի 5-ից արևելյան Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ։