Կադրային փոփոխություններ դատական համակարգում

lawyers-in-delhiՓոթիի շրջանային դատախազ Ալեքսանդրե Գոգուաձեն,  հավանաբար,   դատավորի պաշտոն կզբաղեցնի:  Նա  գրանցված է դատավորների նախընտրական փուլում, որի ցանկը   հրապարակված է  Արդարադատության  բարձրագույն խորհրդի կայքում:

Հայտարարության համաձայն` արդեն նախկին դատախազը  ցանկություն է հայտնել զբաղեցնել  Թբիլիսիի քաղաքային  կամ Մցխեթայի շրջանային դատարանի  դատավորի պաշտոնը:  Ալեքսանդրե Գոգուաձեի քայլին է հետևել և հրաժարական տվել նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիի քաղաքային դատախազ  Գիզո Ուբիլավան:

Դատախազության տարածած տեղեկատվության համաձայն`   համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում:  Նշելով, որ  ոչ մի աշխատակից  չի հեռացվել աշխատանքից, դատախազությունը հաստատել է, որ  նրանք այլ աշխատանքի են տեղափոխվել:  Տեղեկացնում է դատախազությունը`  նշելով, որ  դրանք ընդամենը ներքին փոփոխություններ են:

Թողնել պատասխան