Տրանսպորտային միջոցների հին համարանիշները մինչև ապրիլ պետք է փոխարինվեն

Տրանսպորտային միջոցների հին համարանիշների փոխարինման ժամկետը լրանում է 2021 թվականի ապրիլի 1-ին: Հին համարանիշները փոխարինել հնարավոր է Վրաստանի ՆԳՆ-ի ծառայությունների գործակալությունում մինչև մարտի 31-ը ներառյալ:

Ծառայությունների գործակալության սպասարկման կենտրոնները աշխատում են երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 09:30-ից մինչև 16:30-ը: Շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ն:

Հին համարանիշների իրավական ուժը լրանալու էր 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով ժամկետը հետաձգվեց մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Համարանիշների փոխարինման ծառայությունների սակագինը անփոփոխ է՝ 72 լարի, սակագինը տարբեր է վճարովի համարանիշների դեպքում: