Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ ուժի մեջ կմտնի նոր կանոն, ըստ որի՝ եթե անձը միտումնավոր չի ընդունում (չի ստորագրում) տուգանքի վերաբերյալ որոշումը, փաստաթուղթը կհրապարակվի հրապարակայնորեն և ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնի:
Ըստ նախաձեռնողների՝ մինչ այժմ գործող պրակտիկայով իրավախախտները հաճախ խուսափում են տուգանքի մուծումից, ինչը դանդաղեցնում է բռնագանձման գործընթացը: Խորհրդարանի արդեն հաստատած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ գործելու է հետևյալ սխեման.
1. Որոշման ուղարկում. որոշումը նախ կուղարկվի բողոքում նշված հասցեով,
2. Հրապարակում. եթե հասցեատերը չի ընդունում փաստաթուղթը, վերջինս կհրապարակվի պաշտոնական կայքում՝ Decisions.tbilisi.gov.ge,
3. Ուժի մեջ մտնելը. հրապարակման պահից 30-րդ օրը որոշումը կհամարվի հանձնված և ծանուցված:
Կախա Կալաձեի պարզաբանմամբ՝ այս մեխանիզմն ունի կանխարգելիչ բնույթ և նպատակ ունի ապահովելու օրենքի լիարժեք կատարումը:
«Անկախ նրանից, թե որքան կլինի տուգանքը, կավելացնենք, թե կպակասեցնենք դրա չափը, այս մեխանիզմը չի կարող ունենալ կանխարգելիչ բնույթ, եթե գործընթացը մինչև վերջ չհասցվի: Հաճախ են լինում դեպքեր, երբ իրավախախտը միտումնավոր չի ընդունում ներկայացված տուգանքը», — նշել է քաղաքապետը:
Արդեն ընդունվել է համապատասխան կարգը և վերջնական հաստատման համար կուղարկվի Թբիլիսիի քաղաքապետարանի ավագանի։