2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Վրաստանում աշխատավարձ ստացողների ընդհանուր թիվը կազմում է 963 հազար մարդ։
Այս տեղեկությունը հայտնել է «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) կազմակերպությունը` հղում անելով Եկամուտների ծառայությանը։
Վերլուծության համաձայն՝ աշխատավարձ ստացողների 34.4%-ը ստանում է բարձր ամսական աշխատավարձ, 29.9%-ը` միջին աշխատավարձ, 22%-ը` միջինից ցածր, իսկ 13.7%-ը՝ ցածր։
- 331 հազար մարդ ստանում է 1200-ից մինչև 2399 լարի,
- 288 հազար մարդ՝ 2400 լարի կամ ավելի,
- 212 հազար մարդ՝ 600-ից մինչև 1199 լարի,
- 132 հազար մարդ՝ մինչև 599 լարի։
Կարող եք կարդալ նաև`
PMCG-ի հետազոտությունը Վրաստանում աշխատավարձ ստացողների մասին