«Վրացական երազանք»-ի կառավարությունը միայն 2024 թվականին գործուղումների վրա ծախսել է 71 միլիոն լարի, տեղեկացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:
«Ո՞ւր է գնում ժողովրդի փողը». այս վերտառությամբ ազդագրեր է հրապարակել հակակոռուպցիոն հետազոտություններ իրականցնող TI-ն` նշելով, որ տվյալները վերցված են պետական աուդիտի ծառայությունից:
Ըստ TI-ի` 2024 թվականին գործուղումների համար ամենաշատ գումարը ծախսած նախարարություններն են.
- արդարադատության նախարարություն — 17.1 միլիոն լարի,
- պաշտպանության նախարարություն — 9 միլիոն լարի,
- ներքին գործերի նախարարություն — 7.7 միլիոն լարի։