«Վրացական երազանք»-ի նախկին առաջնորդներից մեկը` Վանո Զարդիաշվիլին, որ 2019 թվականին Էկա Բեսելիայի հետ կոնֆլիկտից հետո լքեց խորհրդարանը, այժմ նշանակվել է Վրաստանի պետական էլեկտրահամակարգի գլխավոր տնօրեն։
Այս տեղեկությունը հրապարակվել է հանրային գրանցամատյանում ապրիլի 24-ին, իսկ փոփոխությունը տեսանելի է նաև պետական ընկերության կայքում։
Խորհրդարանից հեռանալուց կարճ ժամանակ անց նա նշանակվել էր «Էներգոտրանս» ՍՊԸ-ի առաջին փոխտնօրեն, իսկ 2020-2021 թվականներին Պետական էլեկտրահամակարգի կառավարիչների խորհրդի անդամ էր:
Բեսելիան և Զարդիաշվիլին 2016 թվականի խորհրդարանում ներկայացրել են «Վրացական երազանք»-ը։