Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է:

Դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: