Վարչապետը պաշտոնական այցով Հունգարիայում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա, հայտնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։

Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կմասնակցի նաև Վրաստան-Հունգարի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կառավարության վարչակազմի շրջանների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Լեչի Բարնաբիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։