«Վարկեթիլի»-ի վերանորոգման ընթացքում կգործի ավտոբուսային երթուղի

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման ընթացքում կստեղծվի ժամանակավոր ավտոբուսային երթուղի` ուղևորներին մոտակա մետրոյի կայարան տեղափոխելու համար։

Մասնավորապես, N174 ավտոբուսը կշեղվի Ջավախեթիի և Լիզա Նակաշիձե-Բոլքվաձեի փողոցների խաչմերուկից դեպի մետրոյի «Վարկեթիլի» կայարան և ուղևորներին կտեղափոխի մետրոյի «Սամգորի» կայարան։

«N174 ավտոբուսը կգործի շրջանաձև երթուղով՝ մետրոյի «Սամգորի» կայարանի վերին ելքից մինչև մետրոյի «Վարկեթիլի» կայարանի հարակից տարածք և հակառակը», — ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, հուլիսի 12-ից մետրոյի «Վարկեթիլի» կայարանը կփակվի 45 օրով: