Վաշինգտոնը չի ձգտում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկություն չունի Վրաստանին ներքաշելու պատերազմի մեջ։

Նմանօրինակ հայտարարությունները, Կինզինգերի գնահատմամբ, ապատեղեկատվություն են ու կատարյալ կեղծիք:

«Վրաստանում տարածված ապատեղեկատվության առնչությամբ հստակ ասում ենք՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, և Ուկրաինան իր տարածքից ոչ մի սանտիմետր չկորցնի»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները բարձրաձայնում էին, թե արևմտյան երկրները ցանկանում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։

Սկզբում նրանք մեղադրում էին ընդդիմությանն ու ուկրաինական իշխանության ներկայացուցիչներին` երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձի համար, այնուհետև Եվրամիության թեկնածուի կարգավիճակի որոշումը պատճառաբանում էին պատերազմին միանալուց հրաժարմամբ։

Կինզինգերը պանաջում է Վրաստանին HIMARS հրթիռային համակարգ փոխանցել