«Վրացական երազանք»-ի կառավարության ենթակառուցվածքների նախարարության նոր նախարար Ռևազ Սոխաձեի առաջադրմամբ՝ Վախուշտի Բագրատիոնին նշանակվել է նախարարի առաջին տեղակալ, իսկ Գիորգի Կոբերիձեն՝ փոխնախարար։
Իրակլի Կոբախիձեի համապատասխան հրամանի հիման վրա փոխնախարարներն արդեն սկսել են իրենց պարտականությունների կատարումը։
Գործակալության տվյալներով՝ Վախուշտի Բագրատիոնին մասնագիտությամբ երկրաբան է և ունի երկարամյա աշխատանքային փորձ արտադրության կառավարման, առևտրային գործառնությունների և միջազգային բիզնեսի զարգացման ոլորտներում։ 2018 թվականից նա կառավարում է գինու արտադրության բիզնեսը։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր խոշոր շինարարական ընկերություններում։
Գիորգի Կոբերիձեն մասնագիտությամբ իրավաբան է։ 2014-2015 թվականներին նա զբաղեցրել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը, նաև եղել է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության փոխտնօրեն, իսկ հետո՝ տնօրեն։