Վերաքննիչ դատարանը չի բավարարել մեր բողոքը. ՀԿ-ներ

Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը չի բավարարել իրենց բողոքը։

Գործը վերաբերում է ՀԿ-ներին Հակակոռուպցիոն բյուրոյի ուղղած պահանջին` տրամադրել իրենց պաշտպանության տակ գտնվող անձանց մասին անձնական տեղեկություններ։

Ինչպես նշում են կազմակերպությունները, իրենց կայքերում և սոցիալական ցանցերում կարելի է գտնել իրենց գործունեությանը, ֆինանսներին, նախագծերին և միջազգային համագործակցությանը վերաբերող տեղեկատվություն, որի հրապարակումը չի արգելվում Սահմանադրությամբ և այլ օրենսդրությամբ, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ուղարկի։

«Մենք ևս մեկ անգամ աներկբա հայտարարում ենք, որ մտադիր չենք դավաճանել մեր քաղաքացիների վստահությանը», — հայտարարել են ՀԿ-ները։