Քութաիսիի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Մզիա Ամաղլոբելիի դատավճիռը և 2 տարվա ազատազրկումը։
Գործը քննել են Նիկոլոզ Մարգվելաշվիլին (զեկուցող դատավոր), Մարինա Սիրաձեն և Նանա Ջոխաձեն։
Մեղադրողներ Թորնիկե Գոգեշվիլին և Շոթա Չխաիձեն միջնորդել էին խստացնել Բաթումիի քաղաքային դատարանի կայացրած դատավճիռը և Ամաղլոբելիին դատապարտել 4-ից 7 տարի ազատազրկման՝ 2 տարվա փոխարեն։ Պաշտպանական կողմը միջնորդել էր Մզիա Ամաղլոբելիին անմեղ ճանաչել և ազատ արձակել։
Հիշեցնենք. օգոստոսի 6-ին դատավոր Նինո Սախելաշվիլին Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց 2 տարի ազատազրկման: Դատավորը ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալը՝ հասարակական կարգի պահպանմանը խոչընդոտելու, նրա գործունեությունը դադարեցնելու կամ փոխելու, նաև նրան ակնհայտ անօրինական արարք կատարելու հարկադրանքի նպատակով, որը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: