Վերջին 5 օրերին Մառնեուլիում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. քաղաքապետ

«Վերջին 5 օրվա ընթացքում Մառնեուլիում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել», — այս մասին հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին:

Ըստ Դարգալիի, կորոնավիրուսը չի հաստատվել 4 անձանց մոտ, որոնք երեկ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում ընդունված 4 անձանց թեստի արդյունքները բացասական էին: Այս 4 հոգուց 3-ը ծագումով Մառնեուլիից են, իսկ մեկը՝ Դմանիսիից», — ասել է Դարգալին:

Միևնույն ժամանակ, ըստ քաղաքապետի, գիշերը Մառնեուլիում խաղաղ է անցել և արտակարգ իրավիճակների խախտման փաստեր չեն արձանագրվել: