Վիրավորվել է «TV Pirveli»-ի օպերատորը

Աթոնելիի նախագահական պալատի մոտ մասնագիտական պարտականություններ կատարելու ժամանակ «TV Pirveli»-ի օպերատոր Նիկո Կոկաիան վիրավորվել է։ Օպերատորը գիտակցությունը կորցրել է, երբ հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են արձակել ։ «TV Pirveli»-ի նկարահանումների թիմի անդամին այս պահին շտապ օգնության բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերում։

Օրբելիանիի հրապարակում ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։

Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ օգտագործում են պղպեղի սփրեյ, տեղում կիրառվել են ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ մի քանի քաղաքացիներ կոտրեցին Նախագահի նստավայրի ցանկապատը։