Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ բացահայտել է «միջազգային հանցագործություն» և «կանխարգելել է այս հանցագործության տարբեր ուղղություններով հնարավոր զարգացումները»։ Այսօր՝ հուլիսի 17-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ ՊԱԾ-ը հայտնել է, որ «Բաթումիում ձերբակալվել են Վրաստանի մեկ քաղաքացի և մեկ օտարերկրյա քաղաքացի՝ ռադիոակտիվ քիմիական տարր ուրանի անօրինական վաճառքի և գնման համար»։
«Ձերբակալվածների միջև կնքված գործարքի համաձայն՝ ուրանի անօրինական վաճառքը նախատեսված էր 3 միլիոն ԱՄՆ դոլարով»։
Պետական անվտանգության ծառայությունը չի հանրայնացրել հայտնաբերված նյութի քանակը։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում։