«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ փետրվարի 24-ին, անցկացրել է աշխատաշուկայի հետազոտության վերլուծության արդյունքների շնորհանդեսը։
Հետազոտության նպատակը, Կոբախիձեի պարզաբանմամբ, «պարզելն է, թե ինչպես պետք է բաշխվեն քվոտաներն ըստ մասնագիտությունների» պետական համալսարաններում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Հետազոտությունն անցկացրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը՝ Կրթության նախարարության հետ համատեղ, ներգրավված է եղել նաև Վրաստանի բիզնես ասոցիացիան։
Ըստ Կոբախիձեի՝ հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Օգտագործվել է այնպիսի կազմակերպությունների փորձը, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO), Կրթության եվրոպական հիմնադրամը և Պրոֆեսիոնալ կրթության զարգացման եվրոպական կենտրոնը։
Ըստ Կոբախիձեի` պահանջված մասնագետներ են՝
- Հանրակրթական դպրոցի ուսուցիչները,
- Վաճառքի և մարքեթինգի մենեջերները,
- Բուժքույրերը,
- Բժիշկները,
- Շինարարության մենեջերները,
- Ծրագրավորողները,
- Մասնագիտական կրթության ուսուցիչները,
- Շինարարական վերահսկողները,
- Էլեկտրիկները,
- Մատակարարման և բաշխման (դիստրիբուցիայի) մենեջերները։
Բացի դեֆիցիտային և ավելցուկային մասնագիտություններից, ըստ Իրակլի Կոբախիձեի, հետազոտությունը ցույց է տվել, որ, օրինակ, բիզնեսի վարչարարության ուղղությամբ խնդրահարույց է որակավորման հարցը։
Այս թեմայով կարդացեք նաև.
Համալսարաններ պետք է տարեկան ընդունվի 14 հազար 400 ուսանող. Կոբախիձե