Ուկրաինայում զոհվել է վրացի 43-րդ մարտիկը

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել՝ Զուրաբ Օդիշվիլին, հայտնել է Կովկասյան լեգեոնի հրամանատար Լադո Գամսախուրդիան։

Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինայում զոհվել է վրացի 43 մարտիկ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է սանձազերծել 2022 թվականի փետրվարի 24-ին, որը շարունակվում է մինչ օրս: