9 ամիս բանտարկությունից հետո ուսանող Անրի Կակաբաձեն ազատ է արձակվել։ Նա դատապարտվել էր 9 ամիս ազատազրկման։
Բաթումիի գեղարվեստի համալսարանի ուսանողները, այդ թվում՝ Անրի Կակաբաձեն և դեկան Մամուկա Ջորբենաձեն, ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 9-ին։
Բաթումիի քաղաքային դատարանում գործի լսումները տևել են 7 ամիս։
Հուլիսի 25-ին Բաթումիի քաղաքային դատարանը Անրի Կակաբաձեին դատապարտեց 9 ամիս ազատազրկման և տուգանեց դեկանին ու մյուս ուսանողներին։
Դեկանն ու ուսանողները մեղադրվել են խմբակային բռնության համար։ Ներքին գործերի նախարարության պնդմամբ` դեկտեմբերի սկզբին բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ մտել է Բաթումիի գեղարվեստի համալսարան՝ ռեկտորի գրասենյակի մոտ պաստառ կախելու համար։ Դա թույլ չի տվել նույն համալսարանի դասախոս Թեա Ցագուրիան, և դրա պատճառով նույն համալսարանի դեկան Մամուկա Ջորբենաձեն նրան վիրավորել է խոսքով։
Դատարանի որոշմամբ դեկան Մամուկա Ջորբենաձեին պարտավորեցրել են վճարել 20 հազար լարի. նա կվճարի 18 հազար լարի, իսկ մնացածը կհանվի նրա 2 ամիս նախնական կալանքից։
Մյուս ուսանողներին՝ Գուրամ Միքելաձեին, Դավիթ Գվիանիձեին և Գիորգի Դավիթաձեին պարտավորեցրել են վճարել 17 հազարական լարի, վերջնական հաշվով նրանք կվճարեն 15 հազարական լարի։