Որքան է Թբիլիսիի մետրոյի մեքենավարի միջին աշխատավարձը

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը «Business Press News»-ին ներկայացրել է մետրոյին առնչվող ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների վիճակագրական տվյալները:

2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Թբիլիսիի մետրոյում ուղևորներին սպասարկել է 48 գնացք։ Գնացքներից յուրաքանչյուրը բաղկացած է 4 վագոնից։
Հարկ է նշել, որ տվյալ ժամանակահատվածում մետրոյում աշխատել է 225 մեքենավար:

2025 թվականի առաջին յոթ ամիսներին գնացքավարներներին ընդհանուր առմամբ վճարվել է 6 միլիոն 38 հազար 917 լարի։ Միաժամանակ մետրոյի յուրաքանչյուր գնացքավարի ամսական կուտակված միջին աշխատավարձը կազմում է 3834 լարի։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի մետրոյի գնացքավարները տարիների ընթացքում բազմիցս են դիմել գործադուլի՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։ Այս բողոքի ակցիաները հիմնականում կենտրոնացել են վարձատրության բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջների շուրջ։