Նախարարը Սահակաշվիլիին մեղադրում է ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ

«Հնարավոր է, որ հետաքննություն սկսվի  եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխան տա, թե ինչու էր ֆինանսավորում ահաբեկիչներին»: Նման  հայտարարություն է արել Վրաստանի տեղահանվածների և փախստականների վերաբնակեցման հարցերով նախարար  Սոզար Սուբարին` անդրադառնալով Ստամբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված ահաբեկչությանը:  Նշենք, որ Վրաստանում հարցի շուրջ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ թուրքական մամուլը տեղեկատվություն տարածեց, որ ահաբեկչության ենթադրյալ  կազմակերպիչը  ծագումով Չեչնիայից`  Ախմեդ Չատաևն է, ով Վրաստանում ձերբակալաված է եղել  նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին: Վրացական մամուլը  «Մեկձեռանի Ախմեդ» մականվամբ հայտնի Չատաևի մասին գրում է, որ նա ձերբակալվել է Լոպոտա կիրճի  բախումների գործով, ազատ արձակվել, երբ իշխանության է եկել    Վրացական երազանքը»:

Սուբարիի խոսքով` Չատաևի հետ կապված հետաքրքիր մանրամասներ են  հայտնաբերել. «Պարզվում է` հայտնի այս ահաբեկիչը Սահակաշվիլիի գործակալն է, ում ֆինանսավորել է անձամբ Սահակաշվիլին` պարբերաբար փոխելով  նրա անձնագրերը: Երբ նման հայտարարություն եմ անում, նշանակում է`  համապատասխան գործակալություններում համապատասխան փաստաթղթերն առկա են: Հնարավոր է` այս հարցի շուրջ  հետաքննություն սկսվի: Այդ ժամանակ, հետաքրիր են  Սահակաշվիլիի պատասխանները»,- ասել է նախարարը` հավելելով, որ Սահակաշվիլին երբ Վրաստան ժամանի,  «9-րդ վարչությունում  հատուկ իր համար վերանորոգված  սենյակում, պատասխան կտա հետեւյալ հարցին՝ ինչու էր համագործակցում ահաբեկիչների հետ և ֆինանսավորում նրանց»:

Թողնել պատասխան