Կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ. հունվարի 22-ի տվյալները

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 039 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 041 749-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 199 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 956 627 մարդ։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 14 673:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 17.28%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 11.98%, վերջին 7 օրվանը՝ 14.32%: