Որքան էլ ուժեղ է բռնապետը, նրա վերջն անխուսափելի է. Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ներոն, Կալիգուլա, Դոմիտիանոս, Լենկթեմուր, Ստալին, Հիտլեր, Մուսոլինի, Չաուշեսկու, Պոլ Պոտ, Քադաֆի, Սադամ Հուսեյն, Բաշար ալ-Ասադ, Մադուրո…
Ոչինչ մշտական ​​չէ, և անկախ նրանից, թե որքան ուժեղ է բռնապետը, և որքան անողոք է նրա իշխանությունը, վերջն անխուսափելի է։ Եվ նրանց վերջը գրեթե միշտ ամենածանրն է», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ ձերբակալվել է Կարակասում շաբաթ օրը՝ հունվարի 3-ին, ԱՄՆ ռազմական գործողության շրջանակներում։ Նրանք այժմ գտնվում են Նյու Յորքում` նախնական կալանքի տակ։