Որքան գումար է մուտքագրվել անտոմս երթևեկության տուգանքներից

2025 թվականի հունիսին առանց տոմսի երթևեկության համար նշանակված տուգանքներից գանձվել է 274 հազար 102 լարի, իսկ հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրվել է 990 հազար 165 լարի։

Վրաստանի բյուջեի եկամուտների վերաբերյալ այս տվյալները հրապարակել է ֆինանսների նախարարությունը։

Հատկանշական է, որ առանց տոմսի երթևեկության համար վճարված տուգանքների չափը տարեկան կտրվածքով նվազել է։ Մասնավորապես, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին վերոնշյալ խախտումից գանձարան է մուտքագրվել 1 միլիոն 735 հազար 471 լարի։

Նշենք, որ Թբիլիսիում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսներով, առանց տոմսի երթևեկելու համար սահմանված է 20 լարի տուգանք։ Եթե անձը չի վճարում տուգանքը 30 օրվա ընթացքում, ապա տուգանքը կրկնապատկվում է։