Նոր ուղղություններ՝ Վրաստանի ավիաշուկայում

Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Իրակլի Քարքաշաձեի խոսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացված հետազոտությունը բացահայտել է լավագույն պոտենցիալ հինգ ուղղությունները, որոնք ձեռնտու կլինեն Վրաստանի համար։

Ըստ Քարքաշաձեի՝ դրանցից մի քանիսի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, որոշ ուղղություններ արդեն հաստատվել են։

«Ծրագրի շրջանակներում իրականացվել է վրացական ավիաշուկայի գնահատում, բացահայտվել են Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի օդանավակայանների լավագույն պոտենցիալ 5 ուղղությունները, նաև այն հիմնական ավիաընկերությունները, որոնց հետ բանակցությունների ընթացքում Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան գործարար առաջարկներ կանի»,- նշված է օդանավակայանների միության տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկվող հինգ ուղղություններն են.

  • Լոնդոն-Թբիլիսի,
  • Դելի-Թբիլիսի,
  • Բրյուսել-Թբիլիսի,
  • Ստամբուլ-Քութայիսի
  • Ջիդդա/Էր Ռիադ-Քութայիսի: